News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վանում սեպտեմբերի 10–ին  տեղի ունեցավ հայ-թուրքական զբոսաշրջության ասոցիացիայի նիստը, որին ներկա էին նաեւ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տուրիզմի գծով պատասխանատուն:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, կողմերը քննարկել են Հայաստանում եւ Թուրքիայում տուրիզմի զարգացմանը վերաբերող խնդիրները, Երեւան-Վան չվերթի կազմակերպմանն առչնվող հարցեր եւ կնքել համաձայնագրեր: Թուրքական կողմի ներկայացուցիչները նշեցին, որ եթե հայկական կողմը չվերթի համար կոնկրետ օր նշանակի, իրենք կիրականացնեն Վան-Երեւան չվերթը`նշելով, որ թուրքական կողմում կազմակերչական աշխատանքները լուծման փուլում են:  Թուրքական կողմի առաջարկով՝ քննարկվել է նաեւ համատեղ տարածաշրջանային տուրիզմը զարգացնելու նոր փաթեթներ մշակելու հարցը:

Միաժամանակ թուրքական կողմի ներկայացուցիչները ցանկություն եւ պատրաստակամություն հայտնեցին՝ մասնակցելու Հայաստանում կազմակերպվող տուրիզմի եւ բիզնեսի այլ ոլորտներին վերաբերվող ցուցահանդեսներին, ինչպես նաեւ կարեւորեցին, որ հայկական կողմն էլ իր հերթին մասնակցի Թուրքիայում իրականացվող նմանատիպ միջոցառումներին:

Նշենք, որ այս տարվա հուլիսին Երեւանում ստեղծվել է հայ-թուրքական զբոսաշրջության ասոցիացիա, որի համանախագահներն են՝ «Նարեկավանք տուր» (Երեւան) եւ «Այանիս տուր» (Վան) տուրիստական ընկերությունների հիմնադիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news