News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանում և իմ գործընկեր բարեկամի հետ ղեկավարել տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանում ընթացող Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա նաեւ նշել է. «Նախ ուզում եմ նշել, որ տնտեսական հանձնաժողովը կարևոր հարթակ է մեր երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի հզորացման համար: Ինչպես հայտնի է, մենք բազմադարյա բարիդրացիական բարեկամություն և եղբայրություն ունենք, և այսօրվա նիստն էլ ևս մեկ քայլ կլինի մեր երկրների տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման առումով:

Իսկ այս ամենին հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում: Մենք բավականին դրական դինամիկա ունենք կառավարությունների միջև: Հաճույքով ուզում եմ նշել, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը: Իսկապես դա ողջունելի արդյունք է: Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը: Թոփ տասնյակում Հայաստանը 6-րդ տեղում է, ինչը մեզ շատ է ուրախացնում:

Ուզում եմ նշել նաև, որ բոլոր ուղղություններով մենք ունենք դրական առաջընթաց. զբոսաշրջություն, բեռնափոխադրումներ, բոլոր ուղղություններով աճել են տվյալները:

Պարոն վարչապետ,

հանձնաժողովի թանկագին անդամներ,

ուզում եմ նշել նաև, որ մեր իշխանությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի:

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների հանձնաժողովի անդամներին: Շատ արդյունավետ, արգասաբեր աշխատանք է կատարվել երկու կառավարությունների կողմից:

Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ, սրտանց շնորհավորում Ամանորն ու Սուրբ ծնունդը, հաջողություն և բարօրություն ցանկանում մեր բարեկամ հայ ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ