News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից չի կարող երկրորդ, երրորդ, չորրորդ երկրի որևէ արտապետական ճանապարհի տարածք տալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Ալիեւը մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր` եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը հարկ կհամարի։

«Թող գան անցնեն այնպես, ինչպես անցնում են մնացած քաղաքացիները։ Միգուցե հաշվի առնելով այս պատերազմական իրավիճակը, պատմությունը, կարող է մենք պատվիրակենք որևէ երրորդ երկրի, որպեսզի իրենք անեն անձնագրային ստուգում կամ հաշվառումը։ Բայց դրանք տեխնիկական հարցեր են։ Եթե կա խաղաղության ցանկություն, ապա Հայաստանը պատրաստ է խաղաղության, և դրա մասին բազմիցս ասել է»,– նշեց Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ