News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀԱՊԿ-ը կամ պետք է հայտարարի, որ Հայաստանի՝ Ջերմուկի մոտով, Սեւ լճի մոտով անցնող սահմանը  իր պատասխանատվության գոտին է, կամ պետք է հայտարարի, որ իր պատասխանատվության գոտին անորոշ է:

Այսինքն որտե՞ղ են ուզում զորավարժություն անել: Օրինակ, եթե Ջերմուկի կողքը զորավարժություն անենք, դա ինչո՞վ է ավարտվելու: Իրենք կգան երկու ժամով զորավարժություն կանեն, կգնան, մենք կմնանք մեր հակառակորդի եւ Թուրքիայի հետ դեմ առ դեմ: Կարծում եմ՝ Ռուսաստանի իսթեբլիշմենթը լավ հասկանում է՝ ինչ է կատարվում: Կարծում եմ՝ իրենք պետք է նաեւ ինչ-որ չափով գնահատեն մեր զսպվածությունը: Մենք ակնկալում ենք գոնե քաղաքական մակարդակով քայլե, որոնք կբերեն իրավիճակի հանդարտեցմանը, Լաչինի միջանցքի բացմանը: Առնվազն ՀԱՊԿ-ի գլխավոր ուժը՝ Ռուսաստանը, որովհետեւ ես չեմ սպասում, որ բելառուս կամ ղազախ զինվորները կամ դիվանագետները դրանով կզբաղվեն: Մեզ մեղադրում են, թե լավ հարաբերություններ ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, բայց գոնե հասցեական հայտարարություններ են հնչում այդ երկրների կողմից: Ամենալղոզված ու ոչ հասցեական հայտարարությունները մշտապես հնչում են այն կողմից, որտեղից պետք է լինեին մաքսիմալ հասցեական հայտարարություններ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ