News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում՝ Աշտարակ, Տիգրան Մեծի 17-17/1: Հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-16.30:

Մասնաճյուղի վերաբացումը երկար սպասված իրադարձություն էր Աշտարակի բնակիչների համար: Մասնաճյուղը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց. այստեղ կարող եք ավանդ բացել, օգտվել սպառողական կամ բիզնես վարկից, կատարել դրամական փոխանցում, ստանալ քարտ, ներդրումներ անել Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:

Մասնաճյուղի հարմար տեղը և հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգն օգնում են խնայել հաճախորդի ժամանակը: Նոր տարածքում տեղադրվել է նաև ինքնասպասարկման վճարային տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են համալրել հաշիվը, մարել վարկը, կատարել կոմունալ և այլ վճարումներ։

Յունիբանկի համար կարևոր ուղղություն է մասնաճյուղային ցանցի զարգացումը և հաճախորդների սպասարկման կազմակերպումը տարբեր ուղղություններով ։ Բարելավելով առցանց ծառայությունները և մոբայլ հավելվածը՝  միաժամանակ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը, քանի որ շատ հաճախորդներ դեռ նախապատվությունը տալիս են բանկ այցելելուն և մասնագետների հետ անձնական շփմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ