News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրեա ծայրահեղականները երեկ՝ հունվարի 11-ին, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «վրեժ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը։

«Առաջին անգամն է, որ նման գրություններ են թողնում հայկական վանքի պատերի վրա։ Մենք Ոստիկանությունում բողոք ենք ներկայացրել։ Ոստիկանն առավոտյան եկավ, Պատրիարք Հայրը իր վրդովմունքն ու դատապարտող խոսքն ասաց։ Սպասում ենք, որ Ոստիկանությունը ձերբակալի այս արարքը կատարողներին եւ համապատասխան գործընթաց սկսի»,- նշեց Տեր Կորյուն Վարդապետը։

Երուսաղեմի հայկական հոգեւոր դասի նկատմամբ այդպիսի սադրանքները նորություն չեն։ Նախկինում ծայրահեղականները թքել են Միաբանության անդամների վրա, եղել են դեպքեր, որ միջադեպը ծեծկռտուքի է վերածվել։  

Դիվանապետի խոսքով՝ այդ միջադեպերը կանխելու համար տեղի իշխանությունը կամ ոստիկանությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում. «Եթե որեւէ լուրջ քայլ արած լինեին, այսօր այդ գործողությունները չէին կրկնվի։ Եթե այդ գործողությունները կրկնվում են, ապա նշանակում է, որ նրանք պատժի չեն ենթարկվում»։

n2.jpg (139 KB)

n3.jpg (303 KB)

n4.jpg (327 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ