News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Այսօր լրանում է Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցը. 1990 թ. հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դա 1988 թ. փետրվարին Սումգայիթում, 1989 թ. նոյեմբերին Գանձակում հայերի դեմ իրագործած ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր:

Որոշ տվյալներով՝ Բաքվի ջարդերին զոհ գնաց ավելի քան չորս հարյուր հայ, թեև զոհերի վերջնական թիվը մինչ օրս մնում է չճշտված: Բաքվի հայկական ջարդերից հետո Խորհրդային Ադրբեջանում հայ չմնաց այլևս: Մոտավոր հաշվարկներով մոտ կես միլիոն հայ դուրս եկավ Ադրբեջանից:

Ցավոք, 33 տարի անց Բաքվի իշխանությունը հետ չի կանգնել հայատյաց քաղաքականությունից: Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը բացեիբաց խոստովանում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման նպատակը Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հեռացումն է: Միգուցե և մեթոդները փոխվել են, բայց նպատակը մնացել է նույնը՝ ազատվել հայերից: Այդպիսին է Ադրբեջանի պատկերցրած «խաղաղությունը» հայերի հետ:

Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1990 թ. հունվարի 13-19–ի Բաքվի կոտորածի ժամանակ զոհ գնացած մեր հայրենակիցներին: Այդ սարսափելի դեպքերը դեռևս արժանի գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից:

Ադրբեջանի ԽՍՀ–ում ապրող հայ ընտանիքները չեն ստացել փոխհատուցում նման վայրագությունների հետևանքով իրենց ապրուստի միջոցներից և գույքից զրկվելու համար: Նրանց իրավունքների մասին խոսելը, այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանք տանելը մեր գլխավոր խնդիրներից է: Դա նաև կարևոր է արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումները հիմնավորելու համար:

33 տարի անց Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազում որևէ կարգավիճակով: Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ տասնամյակներ անց ապացուցում է դա: Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը ինքնորոշման իրավունքի իրացումն է և դրա միջազգային ճանաչումը: Դա է նաև տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով․ Արցախի արտգործնախարար
Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ․․․
Ադրբեջանն անօրինականորեն բնակեցնում է օկուպացված հայկական քաղաքներն ու գյուղերը. Արցախի արտգործնախարար
Ադրբեջանն անօրինական կերպով բնակեցնում է հայկական գյուղերն ու քաղաքները...
Արցախն անկախության ավելի շատ հիմքեր ունի, քան Կոսովոն. Արցախի արտգործնախարար
Արցախն անկախության ավելի շատ հիմքեր ունի, քան Կոսովոն...
Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան
Հայաստանը դարձել է բախման ու հարաբերությունները պարզելու կետ...
Ամենաշատ