News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ 

Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:

Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: 

Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,- գրել  է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ