News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ օդանավակայաններ ժամանած և մեկնած ուղևորների թիվը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝  «Ավիացիայի մասին օրենքում լարցումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար 539 մարդ։ Նրանցից 1 մլն 458 հազար 718 ուղևոր մեկնել է ռուսական ավիաընկերություններով, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր։ Նշեմ, որ 1.322 մլն ուղևոր էլ մեկնել է այլ երկրների ավիաընկերություններով»,– ասաց Սիմոնյանը։

Ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է «FlyOne Armenia»–ն (458 հազար 500 ուղևոր), երկրորդ տեղում է ռուսական «Azimuth»–ը, երրորդը` «Աերոֆլոտը», ապա «Red wings»–ը, «Armenia aircompany»–ն, «Utair»–ը, «Wizz air»–ը, «Rossiya»–ն, «Fly Dubai»–ը և «Aegean»–ը։

Հայկական «Fly Arna» ավիաընկերությունը չի ընդգրկվել տասնյակում, քանի որ այն 2022 թվականի հուլիսից է սկսել գործել, սակայն ներառվել է հայկական ավիաընկերությունների հնգյակի 4-րդ հորիզոնականում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ