News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի մոտեցմամբ, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անելն ինքնին վտնգավոր է Հայաստանի համար, ապա Հայաստանի զինված ուժերը եւս որեւէ զորավարժություն,  մարտունակության բարձրացման որեւէ միջոցառում չպետք է իրականացնեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Առհասարակ, զորավարժությունների անցկացումը առաջին հերթին ուղղված է ԶՈՒ մարտունակության բարձրացմանը: ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլեւ զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը: Երկրորդ, ՀԱՊԿ զորավարժությունները այս տարի Հայաստանում անցկացնելու որոշումը ունեցել քաղաքական հիմք: Դա ես որոշակի սատարման քայլ եմ դիտարկում: ՀՀ իշխանությունների որոշումն ինձ համար մեծ առումով ընկակելի չէ եւ չեմ տեսնում  դրա Հայաստանի համար բարենպաստ հետեւանքները»,-ասաց Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե որպես զորավարժությունններից հրաժարվելու պատճառ նշվում է, որ Ադրբեջանն  ու Թուրքիան կարող են հարձակվել, իսկ ՀԱՊԿ-ը հետ չի գալու մեզ պաշտպանելու, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Առանց այդ էլ Ադրբեջանն ու Թուրքիան բավականին ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում: Հայտարարվել է, որ մինչեւ 2025 թվականը այդ երկրների զինված ուժերն ունենալու են ներդաշնակեցում եւ ինտեգրում, լինելու է միասնական կառավարում, ինչն ինքնին մեծ սպառնալիք է Հայաստանի համար: Հայաստանը պետք է օգտվի նաեւ դաշնակիցների, բնարավոր բարեկամ երկրների շրջանակից: Այ կամ այն զորավարժությունից հրաժարվելու քայլը որեւէ ձեւով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը: Եթե Ադրբեջանը նման նպատակ ունենա, նա առիթը կգտնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ