News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շատ կարևոր եմ համարում, որ Արցախում հարցի լայն ներքին քննարկումների արդյունքում բոլորը հանգեցին ճիշտ եզրակացության, որ այսօր գերակա խնդիր կա և հանուն դրա բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի վերջին ներքաղաքական զարգացումներին:

Նրա կարծիքով՝ Արցախը միասնականությումը միշտ հայերի համար եղել է առաջնորդող, արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը և այսօր էլ իր այդ առաքելության տերն է:

«Արցախցին այսօր ամենաառաջին գծում պայքարող մեր ժողովուրդն է, և իրենք չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նա ժամանակավրեպ համարեց այս փուլում Արցախում նախագահական ընտրություններ անցկացնելը. «Այս կարեւորագույն հարցը չլուծած, չհաղթահարած այս մարտահրավերը, որն Ադրբեջանը մեզ պարտադրում է, մենք չպետք է իրավիճակ լարենք, քանի որ Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է, որ ոչ ոք, առնվազը հայկական իրականության մեջ, 2020 թվականի Արցախի ընտրությունները կասկածի տակ չի դրել: Այս իրավիճակում իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ Արցախի վերջին ընտրությունների ժամանակ բոլորը գիտեին, որ ձևավորվող իշխանությունը պատմական առաքելություն էր ունենալու:

«Առաջնային ընտրված թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն պետք է տեր կանգնեն իրենց մանդատներին և լեգիտիմությունը պահպանեն, որովհետև այդ լեգիտիմության շուրջ է, որ նաև պետք է ձևավորվի միասնական մթնոլորտը և այս պայքարն ունենա հստակ առաջնորդ»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Կարծիք հայտնելով, որ կատարվածի մեջ կա նաև Բաքվի գործոնը, որը բացահայտ, նաև Եվրոպայի խորհրդում հայտարարում է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է դուրս հանել Արցախից՝ պատգամավորը հայտարարեց. «Առնվազն դա բավական է, որ դա չկատարվի: Ինչ է նշանակում՝ թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի, թե Արցախում ով պետք է ստանձնի այս կամ այն պաշտոնը: Դա նշանակում է, որ մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը: Արդեն իսկ այդ խնդիրն ունենք: Արցախը պետք է ձևավորված և ընտրություններով ամրագրված որպես սուբյեկտ դրսևորվի: Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է այդ սուբյեկտայնությունը, այսօր Արցախն է, որ խոսում է իր իրավունքների մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ