News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գործիքը, որը կշռում է ընդամենը 8 կգ, երկու կարեւոր գործիքների կրճատված համադրություն է կյանքի նշանները հայտնաբերելու եւ նյութերի կազմը որոշելու համար։ Այն իրենից ներկայացնում է իմպուլսային ուլտրամանուշակագույն լազեր, որը նմուշից գոլորշիացնում է փոքր քանակությամբ նյութ, եւ Orbitrap անալիզատոր, որը վերլուծում է արտանետվող ճառագայթման սպեկտրը՝ քիմիական կազմը որոշելու համար: 

«Ի սկզբանե Orbitrap-ը ստեղծվել է կոմերցիոն օգտագործման համար»,-պարզաբանել է գյուտի հեղինակներից մեկը՝ Ռիկարդո Արեվալոն։ Գործիքը կշռում է մոտ 200 կգ, եւ ութ տարի է պահանջվել ավելի փոքր նախատիպ ստեղծելու համար, որը կարող էր արդյունավետ օգտագործվել տիեզերքում։

Նոր սարքն ունի նույն առավելությունները, ինչ իր ավելի մեծ նախորդները, բայց օպտիմիզացված է տիեզերական հետազոտությունների եւ տեղում մոլորակային նյութերի վերլուծության համար:

Իր փոքր զանգվածի եւ էներգիայի նվազագույն սպառման շնորհիվ Mini Orbitrap LDMS գործիքը կարող է դառնալ միջմոլորակային զոնդի օգտակար բեռի մի մասը: Այս մեթոդի կարեւոր առավելությունը սարքի եւ ուսումնասիրվող նմուշի միջեւ ֆիզիկական շփման բացակայությունն է, ինչը վերացնում է աղտոտումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ