News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանը ողջունում է օտարերկրյա ներդրումները եւ կշարունակի բաց լինել աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Լյու Հեն՝ դիմելով Դավոսի համաշխարհային առաջնորդներին:

«Չինաստանը միշտ բազմակողմանի բաց կլինի եւ  կբարձրացնի բացության մակարդակը եւ որակը»,-նշել է նա։ «Օտարերկրյա ներդրումները ողջունվում են Չինաստանում, եւ Չինաստանի դուռը միայն կբացվի»,-ասել է նա։

Իր ելույթում Լյու Հեն նշել է Չինաստանի իշխանությունների ջանքերը՝ լուծելու իրացվելիության ճգնաժամը, որը հետապնդում է անշարժ գույքի ոլորտը 2020 թվականի կեսերից, եւ ասել է, որ երկիրը կշարունակի խրախուսել ձեռներեցությունը եւ աջակցել մասնավոր հատվածին: Նրա խոսքով՝ Պեկինը վստահ է, որ Չինաստանի տնտեսությունը, հավանաբար, կվերադառնա իր բնականոն աճի միտմանը 2023 թվականին, եւ ակնկալվում է ներմուծման, կորպորատիվ ներդրումների եւ սպառման աճ:

Լյու Հեն նշել է, որ աշխարհը պետք է հրաժարվի սառը պատերազմի ժամանակների մտածելակերպից եւ ձգտի ամրապնդել միջազգային համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ