News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի։ Այս մասին Անկարայում իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA-ն։

«Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են: «Տարածաշրջանի երկրների միջեւ տրանսպորտային ուղիների բացումն այս համատեքստում կարեւոր հարցերից մեկն է, եւ մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կհանգեցնի առեւտրի ծաղկման եւ կայուն անվտանգության այս տարածաշրջանում»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ