News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի եւ հայ գործընկերներին բարի կամք դրսեւորել եւ համատեղ կարգով փոխզիջումների գնալ՝ ճգնաժամը հնարավորինս շուտ լուծելու համար, ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լուկաշեւիչը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի եւ Երեւանի միջեւ քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ եւ օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության մեջ նշված նպատակների համար: Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին՝ դրսեւորել բարի կամք եւ միասին փնտրել փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը որքան հնարավոր է շուտ լուծելու համար, համաձայնեցնել հանքաքարի հանքավայրերի զարգացման պարամետրերը եւ լուծել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները»,- ասել է Լուկաշեւիչը ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում։

Ներկայացուցչի խոսքով, Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները։ Այսպիսով, ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապ օգնության մեքենաների եւ այլ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով, արագ վերականգնվել է գազամատակարարումը եւ ինտերնետի հասանելիությունը։ Համակարգվում են էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման չափորոշիչները։ Ռուսական կողմը, եւ՛ քաղաքական մակարդակում, եւ՛ «տեղում», շահագրգիռ կողմերի հետ շփումներում, ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը կարգավորելու համար, ասել է մշտական ​​ներկայացուցիչը։

«Կայուն եւ երկարաժամկետ լուծում հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա։ ԼՂՀ-ի դեմ ցանկացած սադրիչ գործողություն եւ հրապարակային հարձակում մենք համարում ենք անընդունելի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասող։ Ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները Սոչիում հոկտեմբերի 31-ին (2022 թ.-խմբ.) կայացած գագաթաժողովի ժամանակ»,- ասել է մշտական ​​ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն հաստատում է, որ «միջոցներ է ձեռնարկել» Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող հողային ճանապարհը վերահսկելու համար
Իր հայտարարության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ իբր «վերջին օրերին ինտենսիվ բնույթ են ստացել Հայաստանից ապօրինի հայկական զինված կազմավորումների համար կենդանի ուժի, զինամթերքի, ականների եւ այլ ռազմական նշանակության այլ միջոցների տեղափոխումը Ադրբեջանի տարածքում»․․․
Արդարադատության միջազգային դատարանից որեւէ արձագանք ակնկալել պետք չէ․ փաստաբան
Իհարկե, եղել են դեպքեր, երբ դատարանը նման նախաձեռնություն է ցուցաբերել, բայց մեր դեպքում դա դեռեւս չենք տեսնում․․․
Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ
Մեր գյուղի հարեւանության խաղողի այգիներ կան, որտեղ...
Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու համար
Անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կառույցի անդամ երկրների մեծ մասը հայտարարել էր․․․
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
Նման դեպքերը պետք է անհապաղ դադարեցվեն․․․
Ամենաշատ