News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2022թ. աշխարհում սպանվել են 86 լրագրող եւ ԶԼՄ-ների աշխատակից՝ մեկ սպանություն յուրաքանչյուր չորս օրը մեկ։ Սա 50 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Վիճակագրությունը վկայում է լուրջ վտանգների մասին, որոնց լրագրողները շարունակում են բախվել իրենց աշխատանքի ընթացքում։

«Հետեւողական նվազման մի քանի տարիներից հետո լրագրողների սպանությունների թվի աճը 2022թ. տագնապեցնում է,- նշել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։- Երկրների իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի կանգնեցնեն այդ հանցագործությունները եւ ապահովեն մեղավորներին պատժելու գործընթացը։ Անտարբերությունը բռնության մթնոլորտի ձեւավորման հիմնական գործոններից մեկն է»։

2022թ. սպանությունների թվի աճը նշանավորում է վերջին տարիներին նկատվող դրական միտման կտրուկ փոփոխությունը. եթե 2018թ. սպանությունների թիվը 99 էր, ապա 2019-2021թթ. այն կրճատվել էր՝ տարեկան միջինը 58 սպանություն, վկայում են ՅՈւՆԵՍԿՕ-ի լրագրողների սպանություններին հետեւող Մոնիթորինգի առաքելության տվյալները։

Այս թվերը, ինչպես նշել են ՅՈւՆԵՍԿՕ-ում, հիշեցնում են ամբողջ աշխարհի իրավական համակարգերում խորացող խնդիրների մասին եւ ի ցույց են դնում պետությունների՝ լրագրողներին պաշտպանելու իրենց պարտավորությունները կատարելու անկարողությունը։

Լրագրողների սպանություններ են կատարվել բոլոր տարածաշրջաններում, բայց ամենից շատ զոհեր 2022թ. եղել են Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում։ Այստեղ կատարվել է 44 սպանություն, ինչը կազմում է աշխարհում բոլոր սպանված լրագրողների կեսից ավելին։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցվել է 16 սպանություն, իսկ Արեւելյան Եվրոպայում՝ 11։ Ամենաշատ թվով մահեր գրանցվել են Մեքսիկայում (19 սպանություն), Ուկրաինայում (10) եւ Հայիթիում (9)։

Սպանված լրագրողների մոտ կեսը հարձակման պահին կատարում էր ծառայողական պարտավորությունները, այսինքն՝ գտնվել է ճանապարհին, տանը կամ ավտոկայանատեղիում եւ հանրային այլ վայրերում։ Սա վերջին տարիների միտման շարունակությունն է եւ նշանակում է, որ լրագրողների համար գոյություն չունեն անվտանգ վայրեր, անգամ աշխատանքից ազատ ժամանակ։

Չնայած հակամարտության վիճակում գտնվող երկրներում սպանված լրագրողների թիվն ավելացել է՝ 2022թ. ահսնելով 23-ի՝ նախորդ տարվա 20-ի համեմատ, գլոբալ աճը տեղի է ունեցել հիմնականում ի հաշիվ այն երկրներում սպանությունների, որոնք հակամարտության մեջ չեն գտնվում։ Այս ցուցանիշն ավելացել է մոտավորապես կրկնակի՝ 2021թ. 35 դեպքից 61-ի 2022թ. (անցած տարվա բոլոր սպանությունների երեք քառորդը)։

Լրագրողներին սպանում են տարբեր պատճառներով. վրեժ են լուծում կազմակերպված հանցավորության, զինված հակամարտությունների կամ ծայրահեղականության աճի մասին ռեպորտաժների, ինչպես նաեւ այնպիսի թեմաների լուսաբանման համար, ինչպիսին են կոռուպցիան, բնապահպանական հանցագործությունները, իշխանության չարաշահումը եւ ցույցերը։

Չնայած վերջին հինգ տարիներին որոշակի առաջընթաց է ապահովվել, լրագրողների սպանության համար անպատժելիության մակարդակը չափազանց բարձր է՝ 86 տոկոս։ Այս իրավիճակը բացասական ազդեցություն է գործում լրագրողների աշխատանքի վրա եւ սպառնալիքի առջեւ կանգնեցնում խոսքի ազատությունն ամբողջ աշխարհում։ Անպատժելիության դեմ պայքարը մնում է պարտադիր պարտավորություն, որի կատարման համար անհրաժեշտ է այսուհետ եւս ամրապնդել միջազգային համագործակցությունը, նշել են ՅՈւՆԵՍԿՕ-ում։

Սպանություններից բացի՝ լրագրողներին նախկինի պես սպառնում են նաեւ բռնության այլ ձեւերով՝ բռնի անհետացումներ, առեւանգումներ եւ կալանավորումներ, իրավաբանական հետապնդումներ եւ թվային բռնություն, հատկապես լրագրող կանանց հանդեպ։

ՅՈւՆԵՍԿՕ-ի «2021/2022թթ. կարծքիների ազատ արտահայտման եւ զանգվածային լրատվամիջոցների զարգացման ոլորտի գլոբալ միտումները» զեկույցը լուսաբանում է այդ խնդիրները՝ մատնանշելով անվանարկման եւ կիբեռտարածքի մասին օրենքների, ինչպես նաեւ «կեղծ նորությունների» դեմ պայքարի մասին օրենսդրության օգտագործումը՝ խոսքի ազատության սահմանափակման նպատակներով, ինչը աննպաստ միջավայր է ստեղծում լրագրողների աշխատանքի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում. Past.am
Այնուամենայնիվ, ակնկալում ենք առաջիկայում հարցազրույց…
Հայաստանում ցանկանում են կարգավորել հեռուստահեռարձակման կարգը՝ դարձնելով այն միատեսակ
Այնուամենայնիվ, դրանք հանրային մուլտիպլեքսում չեն լինի․․․
Առաջին դեպքը չէ, երբ իշխանությանն ուղղված  քննադատությանը հետևում են հաքերային հարձակումներ. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ հանդես են եկել…
«Առավոտի» յութուբյան ալիքն անհասանելի է դարձել. հարստացած հեղափոխականների մասին ֆիլմը կցուցադրեն ֆեյսբուքյան էջում
Աննա Իսրայելյանը չգիտի, թե ով կամ ովքեր կարող էին ապաակտիվացնել Aravot Daily-ի յութուբյան ալիքը...
Վիկտոր Սողոմոնյանը Երեւանում լրագրողական վարպետության դպրոց կբացի. Mediamax.am
Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երեւանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների…
RSF-ն Բաքվին եւ խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով
Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն արդեն երեք ամիս փակ է․․․
Ամենաշատ