News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այս առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք դժվարություններ ունենք՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ։ Երբ մեր հայ բարեկամները Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության անհրաժեշտության մասին հարցն էին առաջ տանում՝ այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար։ Եվ մենք Երեւանում գագաթաժողովի ժամանակ համաձայնության եկանք այս առաքելության պարամետրերի վերաբերյալ փաստաթղթի շուրջ։ Բայց այն չահջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթղթում Ադրբեջանը պետք է խստորեն դատապարտվի։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության, դիրքորոշումներ հայտնելու մասին է, ապա այստեղ յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե մենք ցանկանում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա սա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-որ արտաքին նշաններով, ինչ-որ հայտարարություններով եւ առավել եւս խիստ: Մենք դեռ պատրաստակամ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այս առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Դե, դա, ըստ էության, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է եւ հավանաբար, եթե այս առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է անարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել»,- ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է, ոստիկանները փակել են դեպի…
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Մեր երկրի ղեկավարությունը ստորագրելու է կապիտուլյացիայի պայմանագիր հենց այս ամառ…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և...
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք...
Զգուշացնում ենք Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ տարածքի փոփոխությունը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ. ՀՅԴ
Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք...
Ամենաշատ