News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ արցախցի երեխաների տուն վերադարձի ժամանակ ադրբեջանցիների կողմից մեքենայի դուռը բացելը, տեսանկարահանելն ու իրարանցում առաջացնելն ահաբեկման նպատակ ունի։

«Երեխաները թիրախավորվում են, որպեսզի նրանք սկսեն անապահով զգալ ֆիզիկապես գտնվելով Արցախում։ Ֆիզիկական իրական սպառնալիքներ են ներկայացվում այս երեխաներին, ինչն ունենում է նաեւ հոգեբանական ազդեցություն։ Վստահ եմ՝ երեխաներին ահաբեկելը, նրանց ֆիզիկական անվտանգությունը ռիսկի տակ դնելը այնպիսի կարեւոր գործոն է, որը հետագա բնակավայրի ընտրության հարցում ընտանիքների համար վճռորոշ է լինելու եւ իհարկե նման միջադեպերի վերջնանպատակը Արցախը հայաթափելն է»,–  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սա առաջին միջադեպը չէ, երբ ադրբեջանցիները արցախցի երեխաներին փորձում են ահաբեկել։ Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերին, երբ զինված ու դիմակավորված ադրբեջանցիները արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսն էին կանգնեցրել ու սպառնալից քարոզչությամբ զբաղվել։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մեկ ամսից ավելի ընտանիքից կտրված երեխաների՝ Արցախ վերադարձի ժամանակ տեղի ունեցած միջադեպը անպատժելիության հետեւանք է։

«Սա կրկնվող բնույթ է կրում, ինչը նշանակում է, որ նման միջադեպերը ոչ թե առանձին զինծառայողների կամ քաղաքացիների նախաձեռնություն է, այլ պետության կողմից ֆինանսավորվող, ուղղորդվող քայլեր, որը մեծ քաղաքականության մաս է։ Այս միջադեպերը չպատժելով՝ խրախուսվում է կրկնողությունը, ինչը նպաստում է ադրբեջանական հակահայկական քաղաքականության իրականացմանը։ Կարծում եմ այստեղ որոշակի ասելիք ունի նաեւ միջազգային հանրությունը, որովհետեւ եթե արձագանքը սուր լիներ, եւ ապահովեր պատժիչ միջոցների ձեռնարկում պետության կողմից այդ նախաձեռնության անդամների նկատմամբ , ապա մենք կկարողանայինք կանխել, բայց քանի որ չկա միջազգային հետեւողական արձագանք, Ադրբեջանը գործում է անպատժելիության մթնոլորտում եւ ունենք իրավիճակի էսկալացիա»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք՝  հունվարի 17–ին, ծնողական խնամքից եւ ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս- շրջափակման պատճառով Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։

Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝  Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով մոտեցել են մեքենային եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

«Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետեւանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետեւանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետեւ, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ