News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհել է Bayraktar անօդաչուների քննադատությունից՝ դրանում մեղադրելով «հակաթուրքական շրջանակներին», որոնք ցանկանում են «նսեմացնել երկրի ձեռքբերումների նշանակությունը»։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ հակառակ անօդաչու սարքեր արտադրողին սեւացնելու արշավին՝ Baykar ընկերությունն այսօր այնպիսի քանակությամբ պատվերներ է ստանում, որ ընկերության արտադրական հզորություններն ամբողջությամբ բեռնված են։ «Նրանք, ովքեր դեռ երեկ հրաժարվում էին Թուրքիային անօդաչուների մատակարարումից, այսօր դիմում են Անկարային ԱԹՍ գնելու համար»,-նշել է նա, հաղորդում է Anadolu-ն։ 

«Baykar-ի քննադատության պատճառը այդ ընկերության ներդրումն է Թուրքիայի ձեռքբերումների մեջ»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայում արդեն գործում են անօդաչու ավիացիա արտադրող ութ ընկերություններ։ «Մեր երկրին այսօր քննադատում են նրանք, ովքեր փորձել են ստիպել Թուրքիային ներքաշվել Սիրիայում, անհարմար դրության մեջ են դրել Ղարաբաղում եւ անելանելի դրության մեջ՝ Էգեյան ծովում»,-կարծում է Էրդողանը:

«Վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիայի պաշտպանական ընկերությունների թիվը 56 - ից հասել է ավելի քան 2700-ի, իսկ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում նախագծերի բյուջեն 5,5 մլրդ դոլարից հասել է 75 մլրդ դոլարի՝ հաշվի առնելով տենդերները։ Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանումը մոտեցել է 4,5 մլրդ դոլարի սահմանագծին, իսկ ներմուծման փոխարինման մակարդակը 20 տոկոսից նվազել է մինչեւ 80 տոկոս»,-նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ