News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում դրական են գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը։ Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում։ «Հուսով ենք, որ առաջիկայում մյուս պայմանավորվածությունները կամ թեմաները իրականություն կդառնան»,-ասաց նա։ 

Նա անդրադարձավ նաեւ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումներին։ «Բավական երկար ժամանակ է՝ մեր ներկայացուցիչների միջեւ ոչ մի հանդիպում չի անցկացվել։ Այնուամենայնիվ, քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են փորձագիտական մակարդակով։ Սա դրական քայլ է։ Ակնկալում ենք այլ թեմաների իրագործում»,-եզրափակեց Միրզոյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ