News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին խորհրդարանում՝ հունվարի 18-ին խորհրդարանում հայտարարեց, որ 2022 թվականին ապրանքաշրջանառությունը տպավորիչ է եղել։

Նա պարզաբանեց, որ երբ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել է Հայաստան, նախատեսվում էր ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի, եւ այսօր կողմերը մոտեցել կամ գերազանցել են այս ցուցանիշը։

Վարչապետի խոսքով՝ անցած տարի Վրաստան է արտահանվել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին։

Միաժամանակ Փաշինյանը հավելել է, որ բարձր աճն ունի իր խնդիրները, քանի որ տեմպերը պետք է պահպանվեն, այլապես հետընթաց կլինի։ «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ձեւավորվել են քաղաքական, տնտեսական, ջերմ մարդկային հարաբերություններ։ Պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան։ Այն, որ Հայաստանի քաղաքացիները կարող են նույնականացման քարտերով հատել Վրաստանի սահմանը, դա տնտեսական, քաղաքական եւ մշակութային գործոն է։ Սա կնպաստի հարաբերությունների զարգացմանը», - ընդգծեց կառավարության ղեկավարը։

Նա հայ-վրացական հարաբերությունների կարեւորագույն ցուցանիշ համարեց այն, որ անցյալ տարվանից տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ղեկավարում են երկու երկրների վարչապետները։

«Մենք քննարկում ենք Հայաստանում վրացերենի եւ Վրաստանում հայոց լեզվի ուսուցման որակի ընդլայնման եւ բարձրացման հարցը», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ հայտարարեց, որ մտադիր է քննարկել ստաժի փոխճանաչման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը...
Նախորդ տարվա սեպտեմբերից Հայաստանի մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում. ԿԳՄՍ նախարարը՝ Վրաստանի դեսպանին
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին...
ՀՀ-ի եւ Վրաստանի ֆիննախարարությունների համագործակցությունը վերջին շրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ. Նախարար
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը...
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նոր դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի…
ԲՏԱ նախարարն ու Վրաստանի դեսպանը վերահաստատել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ...
Արայիկ Հարությունյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ