News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում դանդաղ, բայց չափազանց մեծ համառությամբ շարունակում են պտտել Հայաստանի ամբողջ տարածքի զավթման գաղափարը։ Դա արվում է անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մատուցմամբ, որը բազմիցս հնչեցրել է Հայաստանի, ընդհուպ մինչեւ մայրաքաղաք Երեւանի հանդեպ տարածքային նկրտումներ։

Գաղափարը շրջանառվում է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվանմամբ ֆեյք կազմակերպության գործունեության ընդլայնման միջոցով։ Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադրբեջան» ասելով Ադրբեջանում հասկանում են Հայաստանի ամբողջ տարածքը։

Ֆեյք համայնքը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, իսկ երեկ «տեղի են ունեցել լսումներ մտավորականության (որը ներկայացված է համայնքի ղեկավար կազմում) եւ գիտնականների խմբի ու մասնագետների հետ՝ «Վերադարձի հայեցակարգ» նախագծի վերաբերյալ առաջարկությունների մասին։ Ինչպես երեւում է անվանումից,  ֆեյք համայնքը մշակում է Հայաստան «վերադարձի հայեցակարգը»։

«Միջոցառման ժամանակ համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին նշել է, որ ադրբեջանցիներն ունեն Արեւմտյան Ադրբեջան ՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունք, եւ նման հարցերին հատուկ ուշադրություն է դարձվում հայեցակարգի նախագծում՝ այն իմաստով, որ այդ գործընթացը միջազգային կոնվենցիաներում վերադարձի իրավունք ունի, եւ տեղի է ունենալու խաղաղ ճանապարհով։ Համայնքի կանանց խորհրդի ղեկավար, պատգամավոր Մալահաթ Իբրահիմկըզին, պատգամավոր Էհթիբար Ալիեւը, համայնքի Հսկիչ-ստուգիչ հանձնաժողովի ղեկավար Վահիդ Նովրուզովը, ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումի նախագահ Ռաուֆ Զեյնին, պրոֆեսոր Իբրահիմ Բայրամովը, գիտնական-պատմաբան Նազիմ Մուսթաֆան, գիտնական-հետազոտող Նազիր Ահմեդլին, պրոֆեսոր Գալեյ Ալլահվերդիեւը եւ այլք ներկայացրին իրենց առաջարկները «Վերադարձի հայեցակարգի» մասին։ Միջոցառման ընթացքում դիտարկվել են նաեւ լայն հասարակությունից ստացված առաջարկները»,- ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերել են ֆեյք համայնքի հաղորդագրությունը։

Նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը երկար տարիներ ապատեղեկատվություն է տարածել՝ ուռճացնելով փախստականների թիվը եւ հայտարարելով «միլիոն փախստականների մասին», իսկ հետո հասել է անգամ «մեկուկես միլիոնի», գաղափարն այնքան էլ հիմար ու անվնաս չի երեւում, ինչպես թվում է առաջին հայացքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ