News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում երկար մտորումներից հետո որոշել են Հայաստանից փոխհատուցում պահանջել «շրջակա միջավայրի ոչնչացման համար»։

«2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը նախաձեռնել է «Եվրոպայում վայրի կենդանական եւ բուսական աշխարհի եւ բնական միջավայրի պահպանության մասին» առաջին միջպետական արբիտրաժային գործընթացը՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի»,-հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԳՆ-ին։

«Ինչպես նշվում է, այս պատմական արբիտրաժային գործի նպատակն է Հայաստանին պատասխանատվության ենթարկել շուրջ 30 տարի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար: Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Հայաստանին՝ օկուպացիայի ժամանակ աշխարհի ամենահարուստ եւ կենսաբազմազան էկոհամակարգերից մեկի ոչնչացման համար։ Արբիտրաժային գործընթացի շրջանակներում Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերջ դնել Բեռնի Կոնվենցիայի բոլոր շարունակվող խախտումներին եւ Ադրբեջանին լիարժեք փոխհատուցում վճարել օկուպացիայի տակ գտնվող տարածքների շրջակա միջավայրի ոչնչացման համար»,-նշում են ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ իբր բնության պահպանության համար պայքարող Ադրբեջանը միայն 2020թ. իր իսկ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ժամանակ կիրառել է արգելված զինատեսակներ, այդ թվում ֆոսֆորային զինամթերք, ինչով վնաս է հասցրել ոչ միայն մարդկությանը, այլեւ էկոլոգիային՝ այրելով անտառները եւ աղտոտելով գետերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ համաձայնագիրը դրական առաջընթաց է․․․
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Ամենաշատ