News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Փարիզը քաղաք է, որը սիրում են նրբաճաշակ սննդի, արվեստի եւ նորաձեւության համար: Սակայն Ճամփորդության եւ զբոսաշրջության համաշխարհային խորհրդի (WTTC) նոր ինդեքսը նաեւ հաստատում է, որ Փարիզը զբոսաշրջության համար աշխարհի ամենաազդեցիկ քաղաքն է, հայտնում է CNN-ը:

WTTC-ը՝ Մեծ Բրիտանիայում գործող զբոսաշրջային արդյունաբերության ոչ առեւտրային կազմակերպությունը, վերլուծել է զբոսաշրջության մասին 2022 թվականի տվյալները, որպեսզի որոշի, թե որտեղ են ճանապարհորդներն ամենաշատ գումար ծախսում:

Սակայն զբոսաշրջային «ամենահզոր» քաղաքների ընդհանուր ցանկը հաշվի է առել ոչ միայն թանգարանների տոմսերն ու հյուրանոցների արժեքը։ Մյուս գործոնը եղել է այն, թե որքան են տեղական եւ ազգային կառավարությունները եւ ձեռնարկությունները ներդրումներ կատարում այս քաղաքներում որպես զբոսաշրջային ուղղություններ:

Օրինակ՝ ցուցակը գլխավորող Փարիզը պատրաստվում է ընդունել 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը։ Թեեւ խաղերի անցկացման վայրերի 5%-ից պակասը կկառուցվի, քաղաքը ռեսուրսներ է ներդնում ենթակառուցվածքների, անվտանգության մեջ եւ այլ միջոցառումներ է նախաձեռնում: Ըստ այդ հաշվարկների՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում զբոսաշրջության ընդհանուր ծավալը կազմել է 35,6 մլրդ դոլար։

Չինաստանի երեք քաղաքներ՝ Պեկինը, Շանհայը եւ Գուանչժոուն, նույնպես հայտնվել են 2022 թվականի լավագույն տասնյակում: Ընդ որում՝ Պեկինը երկրորդ տեղում է հայտնվել։

Չինաստանը մեծ ներդրումներ է կատարել զբոսաշրջության մեջ եւ այժմ, երբ նրա սահմանը կրկին բացվել է, գովազդում է այն օտարերկրյա ճանապարհորդների համար: Մակաոն Չինաստանի միակ քաղաքն է, որտեղ թույլատրված են մոլախաղերը, եւ զբոսաշրջիկների մեծամասնության համար ավելի հեշտ է այնտեղ հասնել առանց վիզայի, ի տարբերություն մայրցամաքի: WTTC-ն կանխատեսում է, որ մինչեւ 2032 թվականը Չինաստանը կգերիշխի իր վարկանիշում:

«Խոշոր քաղաքները, ինչպիսին են Լոնդոնը, Փարիզը եւ Նյու Յորքը, կմնան համաշխարհային կենտրոններ, բայց առաջիկա մի քանի տարիների ընթացքում Պեկինը, Շանհայը եւ Մակաոն կբարձրանան լավագույն քաղաքների ցուցակում»,- ասել է WTTC-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ջուլիա Սիմփսոնը:

Տասնյակում են հայտնվել նաեւ ամերիկյան Օռլանդո, Նյու Յորք եւ Լաս Վեգաս քաղաքները։ Թեեւ յուրաքանչյուր քաղաք զգալի գումար է վաստակում զբոսաշրջությունից, նրանք սպասարկում են բազմաթիվ ճանապարհորդների։ Օռլանդոն հայտնի է քաղաքի թեմատիկ այգիներ այցելող ընտանիքներով, Լաս Վեգասը մոլախաղերի եւ գիշերային կյանքի աշխարհահռչակ կենտրոն է, իսկ Նյու Յորքը գրավում է համադամասերներին եւ արվեստի սիրահարներին։

Տոկիոն, Մեխիկոն եւ Լոնդոնը զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ, ութերորդ եւ իններորդ տեղերը:

Ինչ-որ առումով նույնքան հետաքրքիր էր տեսնել, թե ովքեր չեն հայտնվել ցուցակում:

Երկու զարմանալի բացթողումներ են եղել Մերձավոր Արեւելքում, որի ժողովրդականությունը կտրուկ աճել է վերջին տասնամյակի ընթացքում: Թեեւ շքեղ Դուբայը եւ Աշխարհի գավաթը հյուրընկալող Դոհան գլխավորել են զբոսաշրջության ամենամեծ եկամուտների ցուցակը, սակայն մյուս անվանակարգերում նրանք այնքան էլ լավ արդյունքներ չեն ունեցել եւ չեն հայտնվել առաջին տասնյակում:

Ամստերդամը, Բարսելոնան եւ Սինգապուրը նույնպես դարձել են նույն երեւույթի զոհերը, որոնք բարձր գնահատականներ են ստացել այցելուների ծախսած գումարի համար, բայց չեն ներառվել «ամենաազդեցիկների» ընդհանուր ցուցակում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում զբոսաշրջիկների համար կփակեն Քեոփսի բուրգը
Գիզայի բուրգերի աշխարհահռչակ հնագիտական համալիրը գտնվում է Կահիրեի մերձակայքում գտնվող Նեղոս գետի արեւմտյան․․․
Բալիի իշխանություններն արգելել են զբոսաշրջիկներին մոտոցիկլետներ վարձել աղմկահարույց ՃՏՊ-ներից հետո
Կոստերի խոսքով՝ այսուհետ զբոսաշրջիկները ստիպված կլինեն օգտվել Բալիի զբոսաշրջային բիզնեսի կողմից տրամադրվող տրանսպորտային ծառայություններից․․․
2022 թվականին Հայաստան է այցելել մոտ 1 մլն 666 հազար զբոսաշրջիկ․ Էկոնոմիկայի նախարար
Բնակության նպատակով ժամանել է 113 հազար 753 մարդ․․․
Ստամբուլ եւ Երեւան չվերթները մայիսյան տոներին ամենապահանջվածն են ՌԴ-ում
Ամենապահանջված չվերթները ՌԴ-ի համար մայիսյան տոներին Երեւանն ու Ստամբուլն են...
Բալիում կխստացնեն հսկողությունը զբոսաշրջիկների վարքի եւ հագուստի նկատմամբ
Բալիի Զբոսաշրջության խորհրդի նախագահ Իդա Ագունգ Պարտա Ադնյանան պատմել է, որ տասը․․․
Հայաստանը Բեռլինում մասնակցում է ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացնում...
Ամենաշատ