News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետ Խաչատրյանն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները եւ բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Չիպ Լեյթինենը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնի ստանձման կապակցությամբ եւ վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: «Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն օրակարգի վարման հարցերում»,- իր խոսքում նշել է հավատարմատարը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային...
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում. ԱՄՆ դեսպանը՝ Քյարամյանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին…
ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն ժամանակ և հետևողական ջանքեր են պահանջվում․ Մակունց
Ես կարծում եմ, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ով աշխատում է որևէ մայրաքաղաքում, փորձում է...
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնում են Հայաստան
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ․-ից  սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով...
Լու Բոնոն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն...
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել…  
Ամենաշատ