News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախում պետք է սկսել հայրենական արտադրանքի ավելացմանը ուղղված նախագծեր։ Այս մասին «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով իր հոդվածում գրել է Արցախի պետական համալսարանի ուսանող Իրա Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականի  դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական այսպես ասած էկոակտիվիստների մի ստվար զանգված`  էկո-ահաբեկչության քողի տակ, փակել է Ստեփանակերտ- Գորիս միջպետական մայրուղին և դրա հետևանքով առաջ են եկել մի շարք տնտեսական խնդիրներ: Որոնք են`

Առաջին հերթին խնդիրը բնակչության ազատ տեղաշարժի խոչընդոտումն է,

Ապրանքաշրջանառության դադարեցումը (ներմուծում և արտահանում),

Երկրի ֆինանսական կայունության խախտումը, հիմնականում բանկերը աշխատում են ՀՀ բանկերին կից ( մասնաճյուղերն են),

Տնտեսվարող սուբյեկտների աշխատանքի խոչընդոտումը (ստորև ներկայացրել եմ իմ կողմից  կատարված ԱՀ ԱՎԾ նախագահի կողմից հանձնարարված հարցման արդյունքները),

ԱՀ ամենախոշոր հարկատու Base Metals ընկերության գործունեության ժամանակավոր դադարումը,

Նույն կազմակերպության շուրջ 1000-ից ավելի աշխատողների առանց աշխատանքի մնալն,

ԱՀ պետբյուջեի ճեղքումը, քանզի հարկային եկամուտները` կապված կազմակերպությունների  գործունեության դադարեցման հետ, զգալի կնվազի,

Գործազրկության մակարդակը,

Զբոսշրջիկների այցելության խոչընդոտումը,

Տնտեսության շուրջ 30 տարի հետ մնալն,

Էլեկտրաէներգիայի ոչ բավարար քանակությունը, (միայն Սարսանգի ջրամբարի շահագործումը բավարար չէ ԱՀ-ում էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունը ապահովելու համար ),

Պարենային ապրանքների, դեղորայքի բացակայությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գրեթե չլինելը և այլն:

Այս խնդիրների առաջացման պատճառները ուսումնասիրելով, կփորձեմ առաջարկել դրանց լուծման ուղիները:

Քանի որ, ճանապարհի փակ լինելու պատճառով դադարել է ապրանքաշրջանառությունը, այսինքն տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում ապրանքներ ներմուծել, իսկ արտադրական կազմակերպությունները արտահանել իրենց ապրանքները դեպի այլ պետություններ, հիմնականում ՀՀ և ՌԴ և այդ իսկ պատճառով հիմնականում դադարեցրել են իրենց գործունեությունը (բացի որոշ կազմակերպություններից, որոնք պահեստում ունեին որոշակի քանակի հումք ժամանակավոր գործունեություն ծավալելու համար) կառաջարկեմ հետևյալ տարբերակները`

Ունենալ հումքի որոշակի պաշար, որը բավարար կլինի որոշակի ժամանակահատված իրացնելու համար,

Աշխատել օգտվել տեղական հումքից, օրինակ` հացի կամ հրուշակեղենի արտադրության համար ալյուրը ոչ թե ներմուծել ՀՀ-ից, այլ օգտվել տեղական արտադրությունից («Գառնի Գրուպ», «Էռմի», «Աուկցիոն» ՍՊԸ-ներ):

Քանի որ, ԱՀ-ում ֆինանսական հոսքը դադարել է, ԱՀ բանկային համակարգը և  հատկապես «Արցախբանկ» ՓԲԸ-ն, ում պատկանում են ԱՀ քարտապանների զգալի հատվածը, չի կարողանում լիակատար շարունակել իր գործունեությունը, դրա համար ԱՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բավարար միջոցներ ԱՀ-ում գտնվող Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ լուծելու համար ԱՀ ֆինանսների ներհոսքի խնդիրը:

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Կաշենի հանքի շահագործումը վերսկսելու համար: Գործունեության ժամանակավոր դադարումը կհանգենցնի պետբյուջեի ճեղքվածքին, քանզի տարեկան ԱՀ պետբյուջե` հարկային մուտքերի տեսքով փոխանցում են շուրջ 40 մլրդ. դրամ: Ինչը կազմում է ԱՀ տարեկան բյուջեի ծախսային մասի շուրջ  20%-ը:

Կարևոր խնդիր է նաև պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունը և նվազումը, ինչը բնակչությանը դրդրում է խուճապի մատնվել և առավելագույնս պաշարներ հավաքել հետագայի համար: Սակայն դա նույնպես մեծ խնդիր է: Քանզի առաջանում է կտրուկ ապրանքների պակաս, իսկ բնակչության մի մասը կարողանում է ձեռք բերել տվյալ ապրանքները, մյուսները կամ չեն հասցնում գնել կամ էլ ժամանակ չեն ունենում: Արդյունքում առաջանում է դեֆիցիտ և դա կարող ենք կարգավորել միայն պետական մակարդակով: Տվյալ դեպքում ԱՀ կառավարությունը մշակել է կտրոնային ռեժիմին անցնելու ծրագիրը:

ԱՀ ԱՎԾ նախագահի հանձնարարությամբ կատարել եմ հետազոտություն, բացահայտելու համար թե շրջափակման պայմաններում, ինչն է խոչընդոտում ԱՀ արտադրական կազմակերպությունների գործունեությանը, հարցնելով թե որտեղից են ստանում արտադրական հումքը, արդյոք այն տեղական է, թե՞ ներմուծվում է արտաքին շուկաներից:

Հետազոտությունը իրականացրել ենք հեռախոսազանգերի միջոցով և եկել ենք հետևյալ բացահայտմանը: Ըստ շուրջ 300 արտադրական կազմակերպությունների հաշվապահների պատասխանների ` կազմակերպությունների 41% օգտագործում են միայն տեղական հումք, 52%-ը՝ ներմուծված հումք, իսկ մասամբ ներմուծված հումք օգտագործում են կազմակերպությունների 7%-ը։

Հիմնականում ներմուծվում են եվրոդռների և պատուհանների արտադրության համար նախատեսված հումքը և նյութերը, ինչը տեղական շուկայում բացակայում է:

Էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակը ապահովելու համար կառաջարկեմ ՀԷԿ-երի կառուցման նախագծերի իրականացում, ինչը ԱՀ-ում արդեն իսկ իրականացվում է Գետավան Էներջի-ի կողմից: Աշխատանքները նախատեսվում են ավարտել 2024-25թթ:

Պետք է սկսել հայրենական արտադրանքի ավելացմանը ուղղված նախագծեր: ԱՀ գյուղաջակցության հիմնադրամի կողմից տրամադրված գյուղական բիզնեսին, բուսաբուծությանն ուղղված ֆինանսական հատկացումները ինչպես տեսնում ենք նպատակին չի ծառայել: Պետությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի  պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծառայի իր նպատակին:

Գյուղատնտեսությունը պետք լինի ԱՀ կարևոր ճյուղերից մեկը: Ապահովի առաջին հերթին ներքին սպառման իր պահանջները:

Անորոշության և ռիսկայնության բարձր մակարդակի պայմաններում ավելի ու ավելի է ավելանում ներքին շուկայի վրա շեշտը դնելու պետության պարտավորությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ