News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ մտցնել գործող օրենսդրության մեջ՝ ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելով ԵՄ երկրների բանակները։  Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պրեզիդիումի անդամ Ահմադ Նադերին:

«Խորհրդարանում պատրաստվել է «Միացյալ Նահանգների կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պատասխան միջոցների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Այդ նախագիծը կտարածվի ԵՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաեւ նրանց պատկանող զինված ուժերի, նրանց կազմակերպությունների եւ ինստիտուտների վրա, որոնք ԻՀՊԿ-ն կներառեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»,-Նադերիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:

Նախօրեին Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձեւին, որով ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ իբր տեղի ունեցող ահաբեկչական գործունեության, ցուցարարների դեմ բռնաճնշումների եւ Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու համար: Ի պատասխան՝  Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Եվրախորհրդարանի այդ մտադրությունն անվանել է «Եվրոպայի կրակոց իր ոտքին»: Նա Եվրոպային կոչ է արել մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետեւանքների մասին եւ անցնել Իրանի հետ կառուցողական փոխգործակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ