News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ե՛վ երեկվա ողբերգությունը, եւ՛ Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, եւ՛ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական գործողություններն արմատապես քաղաքական խնդիր ունեն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

«Բանակի խառնաշփոթը՝ նույնպես այս խնդրի հետեւանքն է, կառավարման խնդրի։

Իշխանությունները ողբերգության տարբեր վարկածներ են առաջ քաշում, որպեսզի հասարակությունն ինքը չսկսի խորանալ դրանց մեջ։ Քանի որ դիմադրություն չկա, այլընտրանքային ճամբարից կոչեր չեն հնչում, հուզական պոռթկումը քաղաքական գործընթացի վերածելու գործընթաց չի կազմակերպվում, ապա տրամաբանական է, որ իշխանությունները կփորձեն ամեն ինչ տանել իրենց ուղած ձեւով։

Ինչու՞ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տար երեկվա ողբերգությունից հետո, եթե Փաշինյանը չհեռացավ 44-օրյա պատերազմից հետո։ Քանի դեռ այս հարցում կուլմինացիա չի եղել, Հայաստանի բոլոր պաշտոնյաները «բարոյական» իրավունք ունեն անգամ ձախողման դեպքում շարունակելու իրենց գործունեությունը։ Ուստի այս ամբողջ գործընթացի կուլմինացիան բնավ միայն Պապիկյանի հրաժարականը չէ։ Չէ որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո էլ, որը նոր մարդկային եւ տարածքային կորուստների հանգեցրեց, ոչ ոք պատասխանատվություն չկրեց», – նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ