News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ազգային Հետազոտական ​​Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գիտնականները 84 երկրների օտարերկրյա գործընկերների հետ միասին պարզել են, որ COVID-19-ի հետեւանքով մահերով վախեցնելն ավելի արդյունավետ չէ, քան դիմակ կրելու միջոցով կյանքեր փրկելու կոչերը, բայց զգալիորեն մեծացնում է մարդկանց անհանգստությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Affective Science ամսագրում։

COVID-19-ի համաճարակի դեմ պայքարը բնորոշվում է ոչ միայն դեղերի եւ պատվաստանյութերի մշակումով, այլեւ բնակչության հետ հաղորդակցվելու ճիշտ ռազմավարության որոնմամբ։ Ճիշտ մեթոդները կարող են ազդել միլիոնավոր մարդկանց վրա եւ նրանց տեղեկացնել վիրուսին դիմակայելու արդյունավետ միջոցների մասին։

2020 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 84 երկրների գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 15000 մարդկանց շրջանում: Նրանք ուսումնասիրել են վիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին դրական եւ բացասական հաղորդագրությունների վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը։ Առաջինները կապված էին դրական կոչի հետ. «Դիմակ կրեք. փրկեք կյանքեր», իսկ մյուսները՝ կորստի. «Եթե դիմակ չկրեք, դա կարող է հանգեցնել մահերի»:

Հարցումը ցույց է տվել, որ հաղորդագրությունների երկու տեսակներն էլ չեն ազդում մարդկանց սոցիալական վարքագծի վրա։ Միաժամանակ հնարավոր կորուստների մասին տեղեկատվությունը զգալիորեն մեծացնում է լսարանի անհանգստությունը։

 Գիտնականները նշել են, որ անհանգստության պատճառով սթրեսի հորմոնի արտադրումը կարող է ավելի խոցելի վիճակում դնել տարեց մարդկանց, ովքեր առանց այդ էլ COVID-19-ով վարակվելու բարձր ռիսկ ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ