News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Բոլոր եղանակային պայմանները, որոնք գոյություն ունեն մեր մոլորակի վրա, կապված են ջրի հետ: Համապատասխան հայտարարությունն արել են Ավստրալիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների եւ Սաուդյան Արաբիայի գիտնականները՝ Ջրային միջավայրի մոնիտորինգի միջազգային կոնսորցիումի ժամանակ։

Հետազոտողները վերլուծել են արբանյակային դիտարկումները, ինչպես նաեւ ուսումնասիրել են աշխարհի օդերեւութաբանական կայանների գրառումները եւ օգտագործել դրանք եղանակի կանխատեսման մոդելներ մշակելու համար:

Արդյունքում նրանք եզրակացրել են, որ մեր մոլորակի եղանակային պայմանները կախված են քաղցրահամ եւ աղի ջրի հարաբերակցությունից, ջրի համաշխարհային շրջանառությունից եւ դրա ջերմաստիճանից Խաղաղ օվկիանոսի հասարակածային եւ արեւելյան մասերում:

Օրինակ՝ Հնդկական օվկիանոսի արեւելքում եւ հյուսիսում օդի ջերմաստիճանի բարձրացման եւ խոնավության նվազման ֆոնին ջուրը նորմայից տաքացել է։ Սա հանգեցրել է նրան, որ Հարավային Ասիայում տաք ալիքներ են գրանցվել, իսկ Պակիստանում եւ Ավստրալիայում՝ մուսոններ ու ջրհեղեղներ:

Եվրոպայի եւ Չինաստանի ծայրահեղ շոգերի ֆոնին Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում երաշտ է սկսվել, իսկ Ատլանտյան օվկիանոսում փոթորիկներ են հայտնվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ