News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Նիստի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական օրակարգի հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նիստի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է շաբաթվա սկզբին ռազմական գործողության շտաբ այցելելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամներին պատմել է վերջին միջազգային բանակցությունների մասին։ 

Այսօր՝ հունվարի 20-ին, Կրեմլում հայտնել են Վլադիմիր Պուտինի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հեռախոսազրույցի մասին։ Նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ գործընկերության զարգացումը, այդ թվում՝ փոխգործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Նաեւ այս շաբաթ՝ հունվարի 16-ին, Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գերիների փոխանակումը եւ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին պետք է երկնքից իջեցնել ցած. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում անհրաժեշտ են նաև ավելի մեծ հեռահարության զենքեր՝ հրթիռներ և հրետանի...
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Ամենաշատ