News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է  Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի հետ: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: 

«Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է ջանքեր գործադրենք, որ նախանշվող ծրագրերն իրականություն դառնան: Թեհրանն իսկապես ունի ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին, մենք ևս պատրաստ ենք օգտվել ձեր փորձառությունից»,- նշել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահը:    

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և համոզմունք հայտնել, որ երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև ևս  հեռանկարներ կբացվեն՝ նաև այդ մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար: 

«Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են, դրա համար է նաև, որ իրանահայերը դարձել են Իրանի մի մասնիկն ու իրենց լուման են ունենում պետության զարգացման գործում: Այսօր մենք էլ մեր հերթին ստեղծում ենք   մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:  

Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հանդիպմանը ներկա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իրենց հերթին նշել են, որ ավագանին պետք է օգնի մայրաքաղաքների գործակցության և փաստաթղթերում հաստատված դրույթները կյանքի կոչելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թեհրանը շահագրգռված է, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հնարավորինս շուտ բացվի․ իրանցի պատգամավոր
Թեհրանը առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․․․
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ