News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չնայած նրան, որ Թուրքիայի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, այդ երկրում որոշ սահմանափակումներ են գրանցվել, նշված է ԱՄՆ պետքարտուղարության՝ դավանանքի ազատության մասին զեկույցում։

Մի քանի կրոնական խմբեր, նրանց թվում՝ քրիստոնյաներ, մահմեդականներ եւ բահայիստներ, բախվել են դավանանքի ազատության, սեփականության գրանցման եւ իրենց հետեւորդներին ուսուցանելու հետ կապված դժվարությունների։

Զեկույցում նշվում է կրոնական պատկանելության, մասնավորապես ոչ մահմեդական լինելու հողի վրա խտրականության դեպքերի մասին։

Հասարակության մեջ նախկինի նման պահպանվում են հակասեմիտական տրամադրությունները, իսլամից այլ կրոնի անցում կատարելու ցանկություն ունեցող  մարդիկ որոշ դեպքերում հարազատների եւ հարեւանների կողմից ենթարկվում են բռնության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ