News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախումբը քննարկել Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու իրականացրած աշխատանքները եւ առաջիկա անելիքները

Հունվարի 19-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստը։ Նիստին քննարկվեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի,  մասնավորաբար՝ իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաեւ առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:

Զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ  Տ․Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից  Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով արցախահայությունը շարունակում է գտնվել հումանիտար աղետալի իրավիճակում։  Բնապահպանական կեղծ պատճառաբանություններով ոտնահարվում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցություն ստանալու եւ կենսական մյուս իրավունքները:

Ներկայացվեցին ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի եւ Մայր Աթոռի կողմից իրականացված  աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ հարցի վերաբերյալ մի շարք գրություններով դիմել էր Քույր Եկեղեցիների պետերին եւ միջազգային կառույցներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն արցախահայությանը: Նորին Սրբությունն արձանագրել է, որ  Արցախը, մնալով շրջափակման մեջ,  կանգնած է լիակատար հումանիտար աղետի առջեւ։ Ի պատասխան Նորին Սրբության կոչի, արձագանքներ են ստացվել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների կողմից: 

Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային եւ դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Նորին Սրբության կողմից շրջաբերական գրություն  է ուղղվել նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառույցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի խնդիրը բարձրացվի ու ներկայացվի պետական, միջազգային, դիվանագիտական ու մարդասիրական պատկան կառույցների ու կազմակերպությունների առջեւ:

Զեկույցի ավարտին ծավալվեց մտքերի փոխանակում, ներկայացվեցին առաջարկներ, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում։ Առանձնահատուկ կերպով ընդգծվեց արցախահայերին սննդով եւ կենսական անհրաժեշտության պարագաներով ապահովելու կարեւորությունը:

Վերջում  Նորին Սրբությունն, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ ուղղեց Մայր Աթոռի պատկան կառույցների ղեկավարներին՝ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը  շարունակելու է գործադրել  հումանիտար ճգնաժամը հաղթահարելու եւ պաշտպանելու արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Խորհրդակցության ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության եւ Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կյանքի եւ համայն հայ ժողովրդի բարօրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ