News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր դաշինքը, որը բաղկացած է վեց կուսակցություններից, դեռ չի կարողացել համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրությունների միասնական թեկնածուի շուրջ, գրում է Reuters-ը։ Դաշինքի Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Ունալ Չեւիկոզն ասել է, որ համապատասխան ներկայացուցիչը դաշինքի կողմից փետրվարին կընտրվի:

«Նախագահի թեկնածուի անունը [ընդդիմության վեց կուսակցությունների դաշինքից] հավանաբար կհայտարարվի փետրվարին»,- նշել է կուսակցության ներկայացուցիչը։

Ինչպես նշվում է, ներկայումս ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը դեռեւս աշխատում է ներքին համաձայնության վրա։ Reuters-ի փոխանցմամբ՝ վեց քաղաքական ուժեր ձգտում են ստեղծել միասնական հարթակ՝ գալիք ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մարտահրավեր նետելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ