News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում  է Երեւանի քաղաքապետարանից:

Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում:  

Քաղաքային տնտեսության կառավարման գործում ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն անդրադարձել է մի շարք խոշոր նախագծերի, որոնք նախատեսվում են Երևանում: Մասնավորապես՝ Հրաչյա Սարգսյանը խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանի, Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման կայանի, աղբավայրի փակման և նոր աղբավայր կառուցելու նախագծերի մասին:

Կարևորելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության հաստատումը՝ հանդիպման մասնակիցները համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամություն են հայտնել: 

Քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի գծով քաղաքապետի տեղակալ Հոսեյին Նազարիի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են կանաչապատման ոլորտին առնչվող խնդիրներ: Քաղաքային այգիների ձևավորում, անտառտնկարկների հիմնում ու  ճիշտ բուսատեսակների և ծառատեսակների ընտրություն. քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողած ծրագրերը: 

Եթե մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանի կանաչ մակերեսը եղել է 4 200 հա և ԻԻՀ մայրաքաղաքն ունեցել է 75 այգի, ապա այժմ այդ ցուցանիշը հասնում է 61 000 հա-ի, հանգստի գոտիների թիվն էլ 2 352 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք…
Հնարավոր է՝ զենքի դիմաց Իրանը ցանկանում է Հայաստանի հետ խորացված դաշնակցային հարաբերություններ ունենալ. փորձագետ  
Փորձագետը կարծում է, որ հրետանին սպառազինության ամենակարեւոր տեսակներից մեկն է, որը Հայաստանը պետք է ձեռք բերի, քանի որ կորուստները հսկայական էին․․․
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արժևորվել է հարևան երկրների միջև հարաբերությունների բարձր նշաձողը
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու...
Իրանի նախարարը Մհեր Գրիգորյանին հրավիրել է Թեհրան՝ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով
Հանդիպման ավարտին Իրանի նախարարը հրավիրել է ՀՀ փոխվարչապետին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ