News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած  զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է  նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Զինծառայողներից երկուսը գտնվում են  վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկին միացված է արհեստական շնչառական ապարատ: Քիչ դրական դինամիկա կա, երկու օրից արդեն պարզ կլինի»,-ասաց նա` նշելով, որ նրանց կյանքին, այնուամենայնիվ, դեռ վտանգ է սպառնում:

Նշենք, որ զինծառայողներից մեկն էլ  գտնվում է հիվանդասենյակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստը մեկնարկել է. դատարանը երկարաձգել է 3 մեղադրյալների կալանքի ժամկետը
Նախնական նիստին քննարկվել է գործով մեղադրյալների խափանման միջոցի...
Հնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհվածների հարազատներ
Օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է...
Մարդն ինչքան սրբապիղծ, տականք լինի, որ գործը քնացնի, հետո հայտարարի՝ բացահայտված է. ծնողը՝ Փաշինյանի մասին
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը...
«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն
Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը...
Սուրճի բաժակի բենզինով 20 րոպեում նման ծավալի հրդեհ չէր բռնկվի․ պետք էր ավելի մեծ միջոցի կիրառում. Նորիկյան
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին...
ՊՆ-ի պատասխանների կապակցությամբ դատախազին հաղորդում եմ պատրաստելու. Նորիկյանը մանրամասնեց
Պաշտպանության նախարարի պատասխաններից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ-ի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի կոնկրետ որ պաշտոնյայից է ընդունվել համապատասխան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ