News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հույս ունենք, որ ձեր ծառայության  շնորհիվ զոհերի, պատահարների, վթարների թիվը կպակասի: Այս մասին այսօր` հունվարի 21-ին, Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ընդգծեմ, որ Գեղարքունիքը միակ մարզն է, որտեղ պարեկային ծառայությունը մենք իրականացնելու ենք երկու փուլով: Այս փուլում մենք սովորական պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում, հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա եւ ջրային պարեկային ծառայությունը, իհարկե, ենթադրում եմ, որ մենք այդ բարեփոխումը կունենանք ամբողջ հանրապետության ցամաքային բարեփոխումը իրականացնելուն պես, կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո եւ ես կարծում եմ, որ դրանից հետո մեր երկրում որակի իրական փոփոխություն պետք է տեղի ունենա»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` նոր ձեւավորվող ոստիկանությունը պետք է ունենա կարմիր գիծ եւ այդ կարմիր գիծն օրենքն է, որը որեւէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա:

«Այս պայքարում մեր ամենամեծ հակառակորդը քրեական մտածելակերպն է, որը արտահայտություն ունի բոլոր ոլորտներում եւ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Ինչու են շատ հաճախ մեր երկրում աղետները տեղի ունենում, որովհետեւ շատ ժամանակ ասում ենք, դե լավ էս մի բանը չասենք, մենք ասող չենք, գրող չենք, սակայն հանցագործության  մասին հայտնելը յուրաքանչուր քաղաքացու եւ ոստիկանի գործն է»,-ասաց նա` շնորհավորելով Գեղարքունիքի մարզի պարեկներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ