News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև ընդունեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին: Այս մասին հայտնում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան:

Խորհրդարանը հայցում է կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհ է, որ այսօր Նիդեռլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Բանաձևը ներկայացրել էր պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն) խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։

Բանաձևերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։

Բանաձևը դիմում է կառավարությանը հետաքննել հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով բարձրացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և այդ գործընթացում ներգրավել ԵՄ համախոհ անդամ երկրներին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը), որ հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդեռլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդեռլանդների կառավարությունը և ԵՄ-ը լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն` մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է անում կառավարությանը և ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը` միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականության։ Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը։ ԵՄ-ն հույս ուներ իր և այլ միջնորդության շնորհիվ շուտով հասնել խաղաղության հաստատմանը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շարունակում է հուսալ, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ