News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ջորջիայի համալսարանի ամերիկացի մասնագետները փորձի ժամանակ պարզել են, որ ցածր կամ միջին աստիճանի սթրեսը կարող է դրականորեն ազդել ուղեղի աշխատանքի վրա։

Ուժեղ բացասական հույզերը կամ երկարատեւ, անընդհատ տրավմատիկ իրավիճակը միանշանակ վնասակար են։ Նրանք կործանարար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա եւ առաջացնում են այլ պաթոլոգիական ռեակցիաներ։ Սա վաղուց հայտնի է գիտնականներին եւ բժիշկներին:

Բայց վերջին հետազոտությունը ցույց է տվել անսպասելի արդյունք՝ եթե «ցնցումը» մեծ չէ, մեղմ է, ապա, այն, ընդհակառակը, «աշխուժացնում» է ուղեղը՝ դրականորեն ազդելով հիշողության վրա։ Առաջին հերթին, աշխատանքային հիշողության վրա, որը պատասխանատու է աշխատելու գործընթացում մտքում տեղեկատվությունը պահպանելու համար: Այս մասին աշխատանքի հեղինակները պատմել են ScienceDirect ռեսուրսում։

Թե կոնկրետ ինչպես է սա աշխատում, դեռ լիովին պարզ չէ: Բայց եզրակացությունները միանշանակ են։ Փորձին մասնակցել է ավելի քան հազար կամավոր։ Դրա ընթացքում ոչ միայն մանրակրկիտ հարցումներ են անցկացվել սթրեսին օրգանիզմի արձագանքման տարբեր ասպեկտների վերաբերյալ, այլեւ լաբորատոր հետազոտություններ են իրականացվել։ Սակայն ամենաճշգրիտ արդյունքները ստացվել են ՄՌՏ-սքանավորման ընթացքում:

Աշխատանքային հիշողության նեյրոնները իսկապես խթանվել են թեթեւ սթրեսից: Դրանից էլ մտավոր գործունեությունը բարելավվել է, իսկ դեպրեսիայի եւ հոգեկան պաթոլոգիաների ռիսկերը նվազել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ