News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան հաջողությամբ ավարտել է հացահատիկի համար ռուբլով վճարելու գործարքը, այժմ Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է դեպի Եգիպտոս նմանատիպ առաքումների հարցով, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։

Խոսելով առեւտրային առաքումների մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը դեռեւս համակարգված կերպով չի անցել ազգային արժույթներով հաշվարկների, սակայն «սա միտում ունի»։ Նրա խոսքով, այս պահին Ռուսաստանի բանկը բանակցություններ է վարում այլ պետությունների կենտրոնական բանկերի հետ՝ նման փոխադարձ հաշվարկների մեխանիզմներ մշակելու համար, եւ դա վերաբերում է ոչ միայն պարենային մատակարարմանը։

«Որպես վերջին օրինակ կարող եմ նշել Թուրքիայի հետ պարենային մատակարարումների գործարքը, երբ հաշվարկները ռուբլիով են արվել։ Առաջին փորձը հաջող էր։ Եգիպտոսը մեր ամենամեծ գործընկերն է, այո, եւ նրանց հետ նույնպես սկսում ենք նման անցում մշակել», - ասել է նա։

Փոխվարչապետը նաեւ ընդգծել է, որ այս հարցում ամենաշատը պահանջարկ ունեն հացահատիկը եւ ձեթն ու ճարպամթերքը․ «Վերջինս դեռեւս ռուբլիով չենք վաճառում, սակայն աշխատում ենք այդ հարցի վրա, մեզ համար ռուբլիով հաշվարկներն առաջնահերթություններից են»։

Փոխվարչապետի խոսքով, ապագայում նման գործարքներին կմասնակցի ոչ միայն Գազպրոմբանկը, այլեւ ՌԴ գյուղատնտեսական բանկը։ « Եվ նույնիսկ այն շփումների շրջանակներում, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի միջոցով հացահատիկի գործարքի շուրջ, փաթեթային լուծման շուրջ, որը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով, պայմաններից մեկըՌԴ գյուղատբտեսական բանկը միջազգային հաշվարկների համակարգ վերադարձնելն է», - պարզաբանել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
Ամենաշատ