News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը փետրվարին կհայտարարի նախագահի իր թեկնածուի մասին՝ մայիսին նշանակված ընտրություններում նախագահ Թայիփ Էրդողանի 20-ամյա իշխանությունը վիճարկելու նպատակով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Նախագահի թեկնածուի անունը հավանաբար կհայտարարվի փետրվարին», - լրագրողներին ասել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական Ունալ Չեւիքյոզը։

Վեց կուսակցությունների դաշինքը նպատակ ունի ստեղծել միասնական հարթակ, սակայն դեռեւս պետք է համաձայնության գա թեկնածուի շուրջ՝ առաջիկա ընտրություններում Էրդողանին մարտահրավեր նետելու համար:

Չեւիքյոզը հայտնել է, որ ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդները հունվարի 30-ին կներկայացնեն իրենց առաջարկները խորհրդարանական համակարգին անցումային շրջանի եւ ապագա կառավարության ծրագրի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ