News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Իրանը եվրոպական երկրների բանակները կհայտարարի ահաբեկչական՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակում ներառելու մասին Եվրախորհրդարանի որոշման։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով կիրակի օրը կայացած խորհրդարանի բաց նիստում, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների ցուցակում ներառելու Եվրախորհրդարանի որոշումը ցույց է տվել, որ «սիոնիստամետ ճակատը եվրոպական երկրներին ստիպել է լուրջ սխալ հաշվարկներ անել»։ Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանը կօգտագործի իր գործիքները նման քայլերին հակազդելու համար՝ հավելելով, որ եվրոպական երկրները Իրանի շահերի դեմ սխալ ճանապարհ են բռնել։

Ղալիբաֆը հիշեցրել է, որ, չնայած Միացյալ Նահանգների աջակցությանը, «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչությունը տապալվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ տեղի բնակիչների կողմից՝ հավելելով, որ ԻՀՊԿ-ն աշխարհի ամենաեզակի հակաահաբեկչական կազմակերպությունն է, որը վերացրել է այս ահաբեկչական խմբավորման գլոբալ վտանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերի ՊՆ-ն հայտնել է «ահաբեկիչներին» ոչնչացնելու նպատակով Մալիի տարածք ներխուժելու մասին
«Almahaou»  հակաջիհադիստական գործողության շրջանակներում զորքերը որոնողական աշխատանքներ են սկսել ․․․
Լուկաշենկոն հայտարարել է, որ ուժայիններն ահաբեկչությունների համար նախատեսված պայթուցիկներ են հայտնաբերել
Հատուկ ծառայությունները Գրոդնոյում զինանոց են հայտնաբերել...
Իրանում «Չահարշանբե-սուրի» տոնի օրը ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող խումբ է ձերբակալվել
Հետախուզության նախարարությունն իր հայտարարության մեջ խոստացել է պաշտպանել Իրանի ժողովրդի անվտանգությունը եւ վճռականորեն գործել սիոնիստական ահաբեկչության դեմ․․․
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արձագանքել է Մերձդնեստրում ահաբեկչություն նախապատրաստելու հայտարարությանը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կապ չունի ահաբեկչության եւ չճանաչված Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկու դեմ ․․․
Աֆղանական Բալհ նահանգում պայթյուն է տեղի ունեցել. մահացել է նահանգապետը
Աֆղանստանի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել...
Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ի ահաբեկչական դեպքից.Արցախի ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է…
Ամենաշատ