News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով թուրքական ընտրությունները եւ Թայիփ Էրդողանի համար անցկացված անբարենպաստ հարցումները՝ Թուրքիայի նախագահը ամեն օր սպառնում է Հունաստանին եւ Կիպրոսին։ Քանի որ Հունաստանն ուժեղացված է ինչպես ռազմական, այնպես էլ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ երկկողմանի պաշտպանական համաձայնագրերի միջոցով, դժվար թե Էրդողանը կիրականացնի Հունաստանի դեմ ուղղված իր սպառնալիքները, գրում է 2007 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, տնտեսագիտության եւ էթիկայի պրոֆեսոր եւ Կիպրոսի մենեջմենթի միջազգային ինստիտուտի տնօրեն (CIIM) Թեոդոր Պանայոտուն՝ Cyprus Mail-ի համար իր հոդվածում:

«Ինչպես ասել է Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը վտանգի տակ գտնվող թույլ օղակը Կիպրոսն է։ Այնուամենայնիվ, հերթական ներխուժումը կամ «Կանաչ գծի» առկայությունը այնքան էլ չի բորբոքի ազգայնականությունը Թուրքիայում, որպեսզի Էրդողանի ժողովրդականությունը բարձրացնի այն մակարդակի, որ ապահովվի նրա վերընտրությունը նախագահի պաշտոնում:

Միակ գործողությունը, որը պատմական նշանակություն կունենա, օկուպացված տարածքների միացումն է Թուրքիային։ Սա կընդլայնի Թուրքիայի տարածքը հարյուր տարվա մեջ առաջին անգամ՝ «թուրքերի հայր» Քեմալ Աթաթուրքի կողմից ժամանակակից թուրքական պետության հիմնադրումից ի վեր։ Դրանում մեծ սիմվոլիզմ կա Էրդողանի համար, ով ցանկանում է դառնալ նոր «թուրքերի հայրը», այս անգամ՝ իսլամական տեսանկյունից։

Էրդողանը Կիպրոսի օկուպացված տարածքների բռնակցման մեջ տեսնում է Օսմանյան կայսրության կամ առնվազն «Կապույտ հայրենիքի» վերածննդի սկիզբը։

Գաղտնիք չէ, որ Թուրքիան լրջորեն դիտարկում է օկուպացված տարածքների բռնակցման հնարավորությունը։ Օրինակ, Բրյուսելի աղբյուրները Kathimerini թերթին ասել են, որ «չի կարելի բացառել այն հնարավորությունը, որ Էրդողանը կներգրավի օկուպացված Կիպրոսի բռնակցման սցենարը»: ԵՄ պաշտոնյան խոսել է «թույլ օղակի» մասին, քանի որ պարզ է դարձել, որ ինչպես ԵՏՏ-ում, այնպես էլ փակ Ֆամագուստա քաղաքում միջազգային արձագանքը լռել է՝ սահմանափակվելով թուրքական նախագծերին չխոչընդոտող հայտարարություններով: Թուրքիան չի թաքցնում գրավյալ տարածքները բռնակցելու իր ծրագրերը։ Անեքսիայի սցենարին «բացահայտորեն աջակցում են թուրք պաշտոնյաները, նույնիսկ օտարերկրյա դիվանագետների հետ շփումների համատեքստում»։

Ես նաեւ անմիջական տեղեկություններ ունեմ իմ սեփական աղբյուրներից՝ Էրդողանի կառավարության առանցքային պաշտոններ զբաղեցնող թուրք պաշտոնյաներից, ովքեր եղել են Հարվարդի համալսարանի իմ նախկին ասպիրանտները 2000-ից 2009 թվականներին, երբ ես այնտեղ տնտեսագիտություն եւ հանրային քաղաքականություն էի դասավանդում: Նրանցից ոմանց հետ պահպանում եմ ընկերական հարաբերություններ եւ հաճախակի շփվում եմ։ Նրանք ինձ ասում են, որ անեքսիան ամենահավանական սցենարն է, քանի որ «այն ավելի քիչ ռիսկ եւ ավելի շատ սիմվոլիզմ ունի»:

Անեքսիան նախատեսվում է «օրինականացնել» հանրաքվեի միջոցով երեք հիմքով. 1) կեսդարյա բանակցությունները լուծում չեն ստացել, 2) երկու պետություն ստեղծելու որոշումը չի հաստատվել մյուս կողմից, 3) միջազգային հանրությունը դեռեւս չի ճանաչում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»։ Ուստի, միակ մնացած տարբերակը, որը վերջ կդնի «կիպրոսցի թուրքերի կեսդարյա մեկուսացմանը», օկուպացված հողերի միացումն է «հայրենիքին»։

Սա պատմություն է, որը պատրաստված է միջազգային հանրության եւ կիպրոսցի թուրքերի համար՝ արդարացնելու անեքսիայի հանրաքվեն, որի արդյունքը որոշակիորեն հստակ է՝ պայմանավորված վերաբնակիչների մեծամասնությամբ եւ գրավյալ տարածքներում թուրքական վերահսկողությամբ՝ չնայած «քաղաքային ընտրությունների» վերջին արդյունքներին։

Թուրքիայի ներսում բռնակցումը Էրդողանի կողմից կներկայացվի որպես պատմական եւ ազգային նշանակության համարձակ հայրենասիրական ակտ՝ թուրքական պետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ։ Հույս կա, որ դա Թուրքիայում ազգայնականության ցանկալի աճ կառաջացնի, ինչը կապահովի Էրդողանի հերոսացումն ու վերընտրությունը երկրի նախագահի պաշտոնում:

Քանի որ Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին, կրիտիկական ամիսները Կիպրոսի եւ Թուրքիայի ընտրությունների միջեւ ընկած ամիսներն են՝ մարտ եւ ապրիլ։

Ապրիլը իդեալական է համարվում նման իրադարձության համար, քանի որ Հունաստանում՝ ժամանակավոր կառավարություն կունենա եւ կլինի նախընտրական դիմակայության էպիկենտրոնում, իսկ միջազգային հանրության ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի վրա։

Միջազգային արձագանքը, ինչպես միշտ զուսպ կերպով, կսահմանափակվի բանավոր դատապարտմամբ։ Հունաստանը կաջակցի մեզ, սակայն պատերազմի վտանգի մեջ չի մտնի, իսկ Եվրամիությունը կբավարարվի գաղջ պատժամիջոցներով, որոնք չեն խանգարի Թուրքիայի ծրագրերին, ՄԱԿ-ը կդատապարտի եւ ոչ ավելին։

Ի՞նչ ենք անում մենք բռնակցումը կանխելու համար։ Ցավոք, բռնակցման սպառնալիքը եւ, հետեւաբար, Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքների անդառնալի կորուստը կարծես թե չի անհանգստացնում Կիպրոսի ընտրողներին կամ նախագահի թեկնածուներին։

Կամ մենք կարծում ենք, որ դա շատ քիչ հավանական է, կամ մեզ չի հետաքրքրում, քանի որ չենք տեսնում, թե ինչպես դա կփոխի մեր առօրյան: Մեզանից ոմանք դեռեւս հնարավոր են համարում միասնական պետությունը կամ դեռեւս երազում են Հունաստանի հետ միության մասին: Մյուսները պնդում են, որ իրենք կկարողանան վերսկսել բանակցությունները այնտեղից, որտեղ կանգ են առել Կրան-Մոնտանայում։

Սրանցից ոչ մեկը չի կանխի օկուպացված տարածքի բռնակցման սպառնալիքը, եթե դա անհրաժեշտ լինի Էրդողանին՝ Թուրքիայում ընտրություններում հաղթելու համար։ Անշուշտ, նույնիսկ Լեդրա փողոցով անցնող «Կանաչ գծով», Թուրքիայի հետ 180 կիլոմետրանոց սահմանի բռնակցումից հետո կարելի է հուսալ, որ «մի օր, հեռավոր ապագայում, կցված հողերը կրկին ազատ կլինեն»։

Գրավյալ տարածքների բռնակցումը կարող է լինել առաջին ճգնաժամը, որին նոր նախագահը պետք է բախվի իր նախագահական պաշտոնավարման առաջին ամիսներին։ Նախագահի թեկնածուները ընտրվելու դեպքում ի՞նչ են անելու, որպեսզի կանխեն օկուպացված տարածքները Թուրքիային միացնելու վտանգը․ այդ մասին մեզ չեն ասել։ Այս հարցերը լրագրողները չեն տվել նաեւ նախագահական դեբատներում։ Ասում են, որ այս նախագահական ընտրություններում «Կիպրոսի խնդիրը չի վաճառվում»։ Սակայն նախկինում երբեք Կիպրոսի հարցն այդքան մոտ չի եղել հնարավոր վատթարագույն արդյունքին՝ կղզու կեսի անշրջելի միացմանը Թուրքիային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ