News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրումն այս մայիսին կնշվի ավանդական երթերով, Վինձորի ամրոցում համերգով, փողոցային երեկույթներով, լուսային շոուներով եւ համայնքային կամավորությամբ, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։

Թագադրումը 2023 թվականին թագավորական ընտանիքի գլխավոր իրադարձությունն է, որը ստվերի տակ է հայտնվել միապետի որդու՝ արքայազն Հարիի անկեղծ հուշագրով, որում նա մեղադրանքներ է հնչեցրել թագավորի եւ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ։

Թագադրման մանրամասները հրապարակելիս Բուքինգհեմյան պալատն ասել է, որ բրիտանացիները, որոնց մայիսի 8-ին արդեն լրացուցիչ հանգստյան օր է տրվել այդ իրադարձությունը նշելու համար, կկարողանան դիտել արարողությունները եւ հատուկ համերգը, ինչպես նաեւ տեսնել խորհրդանշական շենքերը, որոնք լուսավորված կլինեն լազերային լույսերով։

«Նորին մեծություններ թագավորը եւ թագուհի կոնսորտը անհամբեր սպասում են թագադրման հանգստյան օրերին՝ որպես ընկերների, ընտանիքների եւ համայնքների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:

Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում եւ կկրկնի վերջին 1000 տարվա ընթացքում միապետների ավանդական տպավորիչ օծմանը կարգը:

Շքերթներից հետո թագավորը կնոջ հետ կհայտնվի Բուքինգհեմյան պալատի պատշգամբում՝ թագավորական ընտանիքի անդամների ուղեկցությամբ։

Մայիսի 7-ին Վինձորի ամրոցում տեղի կունենա թագադրման համերգ, որտեղ նվագախումբը կկատարի սիրված երաժշտական ​​ստեղծագործություններ աշխարհի մի քանի խոշոր արտիստների եւ երգչախմբի հետ՝ նախքան ամբողջ երկրի շենքերի լուսավորությունը:

Այս օրը կլինեն փողոցային երեկույթներ, որտեղ համայնքների բնակիչներն ու հարեւանները կհավաքվեն:

Երկուշաբթի օրը՝ մայիսի 8-ին, մարդիկ կհրավիրվեն կամավոր աշխատանքներ կատարելու բարեգործական, կրոնական եւ համայնքային խմբերի հետ՝ հարգանքի տուրք մատուցելու թագավորի հանրային ծառայությանը եւ փորձելու կամավորական աշխատանքի սովորություն ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ