News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Իրանը չի բացառում միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) դուրս գալու հնարավորությունը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։

Մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական» կազմակերպություն հայտարարելու Եվրամիության վերջին որոշումը՝ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ Իրանի խորհրդարանի որոշումը, որը կառավարությանը պարտավորեցնում է եվրոպական երկրների բանակները ճանաչել ահաբեկչական, ի պատասխան արվող քայլ է։

Խոսելով ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելի հետ իր զրույցի մասին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը պարտավորեցնող չէ եւ ընդամենը եվրոպացի խորհրդարանականների մի մասի զգացմունքների արտահայտությունն է։

Հարցին, արդյո՞ք NPT-ից դուրս գալը կլինի Իրանի ի պատասխան արվող քայլերից միայն մեկը, Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Եվրոպական քաղաքական առաջնորդների մի փոքր մասը, այդ թվում՝ Գերմանիայի արտգործնախարարը, դիվանագիտության փորձ չունեն»: Ուստի, եթե նրանք չվերադառնան ռացիոնալությանը եւ չշտկեն իրենց դիրքորոշումը, ցանկացած միջոցի կիրառումը հնարավոր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը սկսի 60 տոկոսից ավելի հարստացնել ուրանը. Axios
Իսրայելը կհարվածի Իրանին, եթե Թեհրանը 60 տոկոսից ավելի հարստացնի ուրանը...
ԱՄՆ-ը եւ Իսրայելը պայմանավորվել են շարունակել վերացնել «Իրանից բխող սպառնալիքները»
Որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի․․․
ԱՄՆ-ն Իրանի հետ չի քննարկում միջուկային գործարքին վերադառնալու հարցը. պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն Իրանի հետ որեւէ ձեւաչափով  քննարկումներ չի իրականացնում...
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ որեւէ պաշտոնական եւ բաց բանակցություն չի եղել․ Իրանի ԱԳՆ
Քանանին նշել է, որ այս նպատակին հասնելու համար․․․
ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտներում դիտարկման եւ ստուգման անցկացմանը
Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամի հետ քննարկումներից հետո․․․
Իրանի ԱԳՆ-ն Գրոսսիի այցը Թեհրան ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունում նոր գլուխ է անվանել
Ուրբաթ եւ շաբաթ օրերին Գրոսսին պաշտոնական այցով Թեհրանում էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ