News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուրկինա Ֆասոյի ռազմական կառավարությունը Արեւմտյան Աֆրիկայի երկրում տեղակայված ֆրանսիական զորքերին հրամայել է մեկ ամսվա ընթացքում լքել երկիրը, հայտնում է AFP-ն։

Բուրկինայի պաշտոնական տեղեկատվական գործակալության (AIB) կողմից հայտարարված որոշումը Ֆրանսիայի եւ նրա նախկին գաղութի միջեւ հարաբերությունների վատթարացման վերջին նշանն է անցյալ սեպտեմբերին տեղի ունեցած երկրորդ ռազմական հեղաշրջումից հետո:

Գործակալությունը հայտնել է, որ ռազմական կառավարությունը կասեցրել է 2018 թվականին կնքված ռազմական պայմանագիրը, որը թույլ էր տալիս ֆրանսիական զորքերի գտնվել երկրում:

Բուրկինա Ֆասոյի զինված ուժերին մոտ կանգնած աղբյուրը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ուագադուգուն չի խզում հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եւ որ «ծանուցումը վերաբերում է միայն ռազմական համագործակցության համաձայնագրերին»։

Ֆրանսիան ունի մոտ 400 հատուկ ջոկատայիններ, որոնք տեղակայված են Բուրկինա Ֆասոյում եւ կռվում են Ալ-Քաիդայի եւ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված խմբավորումների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ