News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դիք Չեյնին իսրայելցի առաջնորդների հետ խոսելուց հետո եկել է այն եզրահանգման, որ Իսլամական հանրապետության կողմից միջուկային զենքի ստեղծման կանխարգելման համար Իսրայելը ռազմական հարձակում կգործի Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Ամերիկյան Newsmax լրատվական գործակալության հետ հարցազրույցում նա հայտարարել է. «Կարծում եմ, որ Իրանը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում, եւ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի երաշխավորեն սեփական գոյատեւումն ու անվտանգությունը»։

Չեյնին հրաժարվել է իսրայելցի կոնկրետ առաջնորդների անուններ նշել, որոնց հետ ինքը զրուցել է, սակայն ասել է. «Ես մի շարք խոսակցություններ եմ ունեցել իսրայելցի պաշտոնատար անձանց հետ, եւ ես կարծումեմ, որ նրանք Իրանին որպես հիմնական սպառնալիք ճիշտ են ընկալում»,- հայտնում է ZMAN.com-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ