News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ խոցելի խմբերին (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, երեխաներ) մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները քննարկվել են նաև Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ՝ 2022 թ․ Հռոմ կատարած այցի շրջանակում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, համապատասխան ծառայությունների մատուցմանը, վերջիններիս աշխատանքային իրավունքների իրացման մեխանիզմների մշակմանն ու ներդրմանն առնչվող մի շարք հարցերի․ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրել հուշագիր։

Դեսպան Դի Րիզոն նշել է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից ևս ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը կանոնակարգելու ուղղությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ. խախտումները մասնակի են շտկվել
Ուրբաթ օրվանից աշխատանքներ են նորից տարվում...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է...
Տիգրան Մարկոսյանը մասնակցել է «Ասիայի տնտեսության զարգացմանը միտված մրցակցության քաղաքականության մշակումը» միջոցառմանը
Տիգրան Մարկոսյանը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում անդրադարձել է «Մրցակցության քաղաքականության տարածումը և համապատասխանեցումը Ասիայում» թեմային...
Արման Խոջոյանը կմեկնի ԱՄՆ՝ աշխատաժողովի մասնակցելու
Արման Խոջոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին…
Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ...
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները...
Ամենաշատ