News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի համար հրատապ խնդիր է անվանել այն վտանգների նվազեցումը, որոնք փոխադարձ առեւտրի համար ստեղծում է օտարերկրյա արժույթի եւ վճարային համակարգերի օգտագործումը, նշվել է նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Հրատապ խնդիր է համարվում տնտեսական վտանգների հետեւողական նվազեցումը, որոնք փոխադարձ առեւտրի համար ստեղծում է օտարերկրյա արժույթի եւ վճարային համակարգի օգտագործումը։ Ելնում ենք այն բանից, որ Միության ներսում կայուն հաշվարկային հարաբերությունների անբաժանելի պայման է գործընկերների միացումը Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդումների փոխանցման Համակարգին եւ ազգային վճարային համակարգերի միջհամակարգային փոխգործակցության զարգացումը»,- նշված է ուղերձի տեքստում։

Պետության ղեկավարի խոսքով՝ ֆինանսական շուկաների ներդաշնակեցումը պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ, որպեսզի անդամ երկրների կապիտալը մնա միավորման ներսում եւ ներդրվի ազգային տնտեսություններում։ Բացի այդ, նախագահը նշել է, որ նպատակահարմար է համարում ուսումնասիրել Եվրասիական ռեյթինգային գործակալության ձեւավորման հնարավորությունը, որը կապահովեր գնահատող գործիքանին՝ մակրոտարածաշրջանի տարածքում աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշուստինը խոսել է ԵԱՏՄ երկրների հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մասին
«Հետագայում առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով միության շրջանակներում զարգացնում ենք անկախ․․․
Մհեր Գրիգորյանը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջնակներում համագործակցության հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության...
2022 թ․ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտուրը գրեթե երկու անգամ ավելացել է․ էկոնոմիկայի նախարար
Մասնավորապես, Ռուսաստանի հետ առեւտուրն աճել է գրեթե 92%-ով՝ կազմելով 5 մլրդ 33 մլն դոլար․․․
Բովանդակային մակարդակում դեպի Արեւմուտք Հայաստանի շրջադարձի դրսեւորումներ չեմ տեսնում․ Սիլաեւ
Այն ամենը, ինչ ասում են Հայաստանի իշխանությունները, կարելի է շատ ավելի դիպուկ եւ դիվանագիտորեն ասել․․․
ՌԴ-ում եւ Ղազախստանում կրճատվել է աշխատանքային միգրանտների թիվը ՀՀ-ից. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Ռուսաստանում եւ Ղազախստանում կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների թիվը...
Պուտինն Անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը
Այսօր մենք կխոսենք մեր ամենակարեւոր ուղղություններից մեկում՝ ԵվրԱզԷՍ-ում մեր ամենամոտ․․․
Ամենաշատ